Ինչո՞ւ է Շիրակի նորանշանակ մարզպետն առաջինն ընդունել «Ալվան ծաղիկին»
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը, պարզվում է, պաշտոնը ստանձնելուն պես, մարզի կարեւորագույն խնդիրները թողած հյուրընկալել է «Ավան ծաղիկ» ՀԿ-ի անդամներին։ Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է Մուրադյանը մարզի առջեւ ծառացած խնդիրը թողած, այսպես ասած՝ շտապ կարգով ընդունել ինչ-որ ՀԿ-ի անդամներին։
«Մարզի առջեւ ծառացած ցանկացած խնդիր, կամ ցանկացած կազմակերպություն, այդ թվում՝ ՀԿ, մարզի տարածքում գործունեություն են ծավալում՝ ի շահ մարզի։ Բոլորին էլ պարտավոր ենք ընդունել, լսել»,-մեկնաբանեց մարզպետը։
Մարզի խնդիրները գույքագրե՞լ է նորանշանակ մարզպետը, ասում է՝ այո, իր կողմից ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են։
«Մի քանի օրից կավարտվեն Անիի եւ Ախուրյանի խնդիրների գույքագրումը։ Հաջորդ փուլով նույն հանձնաժողովի անդամները կլինեն Արթիկում, ապա Ամասիայի տարածաշրջանում։ Ամբողջ պատկերը իրատեսական ունենալու պարագայում, առաջնահերթություններից ելնելով կփորձեմ դիմել կառավարությանը՝ համայնքների, բնակավայրերի խնդիրները լուծելու համար»,-նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: