Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ

Blog Image

ՀՀ Գլխավոր դատախազությունն այսօր այդպես էլ չհաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի ազատման դիմում գրելու մասին լուրը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ Վահե Հարությունյանն այս պահին շարունակում է աշխատել, իսկ դիմումի մասով ոչինչ չասաց։

Սակայն Հարությունյանի ազատման դիմում գրելը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնապես կհաստատվի. MediaHub.am-ի տեղեկություններով՝ նրան կփոխարինի ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայկ Գրիգորյանն ազատվել էր ՔԿ նախագահի պաշտոնից և նրա փոխարեն ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ 

Լիաննա Թորոսյան

Send