Զինվորական դատախազը շարունակում է աշխատել. բայց դեռ որքա՞ն

Զինվորական դատախազը շարունակում է աշխատել. բայց դեռ որքա՞ն

Tert.am-ն  այսօր տեղեկություն տարածեց, թե ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ 

MediaHub.am-ը  փորձեց տեղեկանալ, թե արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը: ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, սակայն,  հստակ պատասխան չտվեց։ 

«Վահե Հարությունյանն այս պահին շարունակում է աշխատել, դիմումի մասով ոչինչ չեմ ասում: Մեր պատասխանն այն է, որ աշխատանքը շարունակում է»,-ասաց Աբրահամյանը։ 

Վերջինս գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2017թ. մարտի 23-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով, որից առաջ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ և արդարադատության առաջին դասի խորհրդական էր։ 

Լիաննա Թորոսյան