6 երկրներում COVID-19-ով 17 հազար հիվանդի մահը կապված է մեկ դեղամիջոցի հետ

6 երկրներում COVID-19-ով 17 հազար հիվանդի մահը կապված է մեկ դեղամիջոցի հետ

Ֆրանսիացի գիտնականները վեց երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում և ԱՄՆ-ում COVID-19-ով գրեթե 17 հազար հիվանդի մահը կապում են հակամալարիայի դեմ հիդրօքսիքլորոքին դեղամիջոց ընդունելու հետ: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Biomedicine & Pharmacotherapy ամսագրում։

Նշվում է, որ դեղամիջոցը նշանակվել է կորոնավիրուսով հիվանդներին՝ դրա օգուտը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում։

2021 թվականին Nature ամսագրում հրապարակվել են հաշվարկներ, որոնց համաձայն՝ հիդրօքսիքլորոքինի օգտագործումը 11 տոկոսով ավելացրել է մահացությունը սրտի ռիթմի խանգարումների և այլ կողմնակի ազդեցությունների պատճառով։

Բացի այդ, դեղամիջոցի զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ գիտնականները վերլուծել են 2020 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածի տվյալները։