Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է վարույթ ընդունվել
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ․Հ․-ից և նրա հետ փոխկապակցված մեկ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 38 մլն 800 հազար դրամ.
80 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրված ավանդներ, ինչպես նաև 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ
4 մլն 287 հազար 647 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ենթակա է բռնագանձման՝ հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։