Բաքուն խանգարեց. Արցախի ԱԺ նիստը տեղափոխվեց

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Արցախի ԱԺ-ն որոշել է նիստ գումարել և քննարկել առկա խնդիրները:
Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ որոշում էր կայացվել նիստը հրավիրել հենց այսօր՝ երեկոյան ժամը 18.00-ին, սակայն վերջին պահին պլանները փոխվել են:
Մասնավորապես, ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջարկել է նիստը տեղափոխել՝ հաշվի առնելով նոյեմբերի 30-ին սահմանին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների սպասվող հանդիպումը:
Նշվել է, որ արցախցի պատգամավորների հանդիպումը Բաքուն կարող է օգտագործել հերթական անգամ բանակցությունները տապալելու համար, այդ իսկ պատճառով առաջարկվել է մի քանի օր էլ սպասել:
Ըստ այդմ, նիստը տեղափոխվել է և կկայանա հայ-ադրբեջանական բանակցություններից հետո:
MediaHub-ը տեղելացավ նաև, որ բոլոր խմբակցությունները տվել են իրենց համաձայնությունը մասնակցել նիստին:
Նարե Գնունի