TikTok սոցիալական ցանցը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

TikTok սոցիալական ցանցը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

TikTok սոցիալական ցանցը կդադարեցնի նոր բովանդակության և ուղիղ հեռարձակումների տարածումը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է կայքի՝ մարտի 6-ին Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսաստանի «կեղծ լուրերի» նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակությունը մեր տեսածառայության համար, մինչ մենք ուսումնասիրում ենք այս օրենքի հետևանքները: Մեր հաղորդագրությունների ծառայությունը չի տուժի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա օրենք է, որը նախօրեին հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում», որը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի: