Մոսկվայում չեղարկվել է Հաղթանակի շքերթի օդային մասը

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթի օդային մասը եղանակային պայմանների պատճառով չի կայանա։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օդային մասը եղանակի պատճառով տեղի չի ունենա»,- ասել է նա։