Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը կշարունակվի այսօր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Քննչական մարմինը ներկայացրել է զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն: Նիստն ընդմիջվեց ուշ գիշերը:
Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանե Հակոբյանի ազատության համար: Զուգահեռաբար զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց սատարող քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք ի նշան բողոքի փակել էին Արշակունյաց պողոտան և կոչ են անում բոլորին միանալ իրենց պայքարին:
Հիշեցնենք նաև, որ Գայանե Հակոբյանին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանին իբրև թե առևանգելու փորձ կատարելու համար: