Հիվանդությունների 5 ախտանիշ, որոնք մենք հաճախ բաց ենք թողնում

1․ Հանկարծակի ստամոքս-աղիքային խանգարումներ
Ցավ ստամոքսում, թուլություն, սրտխառնոց, կրծքավանդակի այրման զգացում՝ այս ամենը կարող է լինել ոչ միայն աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների, այլև սրտի խնդիրների նշան: Վերջին տարբերակը հատկապես հնարավոր է, եթե նախկինում այրոց, գաստրիտ կամ ստամոքս-աղիքային այլ հիվանդություններ չեն եղել։ Սրտի կաթվածը ավելի հավանական է, եթե ունեք սրտի խնդիրների հետևյալ ռիսկային գործոնները՝ 60 տարեկան և ավելի բարձր տարիք, ծխող կամ բարձր խոլեստերին:
2․ Տեսողության խանգարում
Խորհուրդ ենք տալիս չանտեսել տեսողության կամ աչքի հետ կապված որևէ խնդիր։ Անհրաժեշտ է շտապ դիմել ակնաբույժի, եթե՝ աչքերը կարմրել են, կա ցավ, արցունքահոսություն, լորձաթաղանթային կամ թարախային արտահոսք աչքերից։ Սրանք կարող են լինել աչքի վարակի ախտանիշներ: Աչքերի առաջ հայտնվում են շղարշ կամ բծեր և լույսի շողեր։ Սա կարող է լինել ցանցաթաղանթի անջատման, այլ ոչ թե պարզ հոգնածության նշան: Տեսողությունը պահպանելու համար կարևոր է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի:
3․ Կտրուկ քաշի կորուստ
Եթե ձեր քաշը կարճ ժամանակում և առանց որևէ հատուկ պատճառի կամ ջանքերի նվազել է 3-5 կգ-ով, ապա դա կարող է տագնապալի նշան լինել, նույնիսկ եթե դուք լավ եք զգում: Պատճառների թվում կարող է լինել քաղցկեղը, հատկապես, եթե կան ախտանիշներ, ինչպիսիք են անպատճառ թուլությունը կամ ախորժակի կորուստը: Քաղցկեղի ցանկացած տեսակ կարող է կապված լինել անբացատրելի քաշի կորստի հետ, բայց հատկապես կերակրափողի, ստամոքսի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի և չվերահսկվող շաքարային դիաբետի հետ:
4․ Փքվածություն
Եթե ձեր քաշը գրեթե անփոփոխ է մնացել, և որովայնը կտրուկ աճել է ծավալով, ապա պատճառ կա մտածելու որովայնի խոռոչի և կոնքի ուռուցքների, որովայնում հեղուկի կուտակման մասին տարբեր հիվանդությունների պատճառով (օրինակ՝ լյարդի ցիռոզ):
5․ Խալեր՝ նոր և հին
Մաշկի վրա խալերը մշտական ուշադրություն են պահանջում հատկապես արեւայրուք ընդունելուց հետո։ Պարբերաբար ուսումնասիրեք մաշկը և դրա վրա գտնվող տարիքային բծերը: