Գյուղում օպեր չեն աշխատում, քաղաքում ձեռ ա տալիս, թո՛ղ գնան․ ՔՊ-ական նախկին ոստիկանը՝ կոլեգաներին

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, որը կոչումով ոստիկանության գնդապետ է, MediaHub-ը հետաքրքրվեց, թե չի՞ վիրավորվում, երբ, օրինակ, Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության մասին նախագիծը ներկայացնելիս, քամահրանքով է խոսում 30 տարի համակարգում աշխատած ծառայողների ու առհասարակ Ոստիկանության մասին։ 

Սարգսյանը իր խոսույթում ակնարկում է, որ նախկին ոստիկաններն, այսպես ասած, վատն են, «ստանդարտներին» չեն համապատասխանում, իսկ ոստիկանի, որպես լավ օրինակ է բերում իրենց իշխանության ժամանակ ստեղծված պարեկներին։ 

«Ոստիկանությունն իր առջեւ դրած խնդիրները միշտ էլ իրականացրել է, բայց ժամանակի հետ պետք է փոփոխվեն։ Սա չի նշանակում, որ ոստիկանը իր գործը չի արել։ Նոր իրավահարաբերություններ են ձեւավորվում ժամանակի ընթացքում, որին պետք է համապատասխան լինի նաեւ ոստիկանությունը։ Սխալ է հարցը՝ լավն են, թե վատն են։ Մենք ժամանակի ընթացքում շատ չենք բարձրացրել ոստիկանների աշխատավարձը, ծախս չենք արել, այդ մարդկանց չենք վերապատրաստել։ Այդ մարդիկ աշխատում են օրն ի բուն, փոփոխությունները հենց դրա համար են»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: