«Red  Wings» ավիաընկերութան ուղևորները 1 օր մնացել են օդանավակայանում ու չեն կարողացել հասնել Երևան․ ինչ է հայտնի

«Red  Wings» ավիաընկերութան ուղևորները 1 օր մնացել են օդանավակայանում ու չեն կարողացել հասնել Երևան․ ինչ է հայտնի

«Red  Wings» ավիաընկերութան ուղևորները, արդեն մեկ օր է, չեն կարողանում Սոչիից հասնել Երևան։

Լեփ-լեցուն օդանավակայանի և հյուրանոցների պատճառով ուղևորները ստիպված են եղել գիշերել հատակին, գրել են ԶԼՄ-ները։

Ապրիլի 4-ին, ժամը 16:20-ին նախատեսված չվերթը մառախուղի պատճառով հետաձգվել է 22:30, սակայն ինքնաթիռը չի մեկնել:

Ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքը կկայանա 15:30-ին, բայց օդանավը  չի ժամանել Թբիլիսիից՝ նշված ժամին մեկնելու համար:

Այնուհետև հայտնի է դարձել, որ ինքնաթիռը Սոչիից մեկնել է Երևան։ Ըստ չվատախտակի՝ օդանավը 18։20 կհասնի Հայաստան։