Ինչպե՞ս հասկանալ, թե որքան ժամանակ է մարդուն տրված ապրելու. մանրամասնում է սրտաբանը

Ռուս սրտաբան Աննա Կորենեւիչը պատմել է այն պատճառների մասին, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունից մահացության վտանգը։ Դրանք ներառում են արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին և վատ սովորություններ:
«Հիվանդ սիրտը միշտ ինքն իր նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքի արդյունք է»,- նշում է բժիշկը, որը խորհուրդ է տալիս չմոռանալ հանգստի մասին։ Կորենևիչի խոսքով՝ ամեն տարի պետք է արձակուրդ գնալ՝ շունչ քաշելու համար։
Ուրոլոգ Մարկ Գաձյանը նույնպես հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր օրական միջինը 4000 քայլ են անում, ունեն տարբեր պատճառներից մահանալու ամենացածր ռիսկը։ Նրանց արդյունքները շատ ավելի լավ են, քան նրանք, ովքեր ամբողջ օրը նստած կամ պառկած են, գրում է Росийская газета-ն։