31-ամյա հույն ֆուտբոլիստին մաhացած են գտել սեփական տան լողավազանում․ մանրամասներ

31-ամյա հույն ֆուտբոլիստին մաhացած են գտել սեփական տան լողավազանում․ մանրամասներ

Հունաստանի ազգային հավաքականի և Աթենքի «Պանատինաիկոսի» պաշտպան Ջորջ Բալդոկին մահացած են գտել։

31-ամյա ֆուտբոլիստին գտել են Աթենքում իր սեփական տան լողավազանում, հայտնել է «Tengri Sport»-ը։

«Daily Mail»-ը նշել է, ֆուտբոլիստի կինը մի քանի ժամ փորձել է կապ հաստատել նրա հետ, սակայն պատասխան չստանալով՝ գնացել է տուն։ Վիլլան ուսումնասիրելուց հետո նրանք Բալդոկին արդեն մահացած են գտել լողավազանում ու զանգահարել շտապօգնություն։ Ըստ շտապօգնության աշխատակիցների՝ Բալդոկը մի քանի ժամ ջրի մեջ է եղել, մինչև նրան հայտնաբերել են: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։