ՆԳՆ-ին պատկանող շենքը հետ կվերցնեն ու կտան Քննչական կոմիտեին

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարարի զեկուցած նախագծերից մեկով ՆԳՆ-ին պատկանող շենքը կվերցնեն և կտրամադրեն Քննչական կոմիտեին։
Խոսքը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ․ Նժդեհ փողոց թիվ 6 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 165.86 քառ. մետր մակերեսով տարածքի մասին է, որը պատկանում էր Ներքին գործերի նախարարությանը, բայց Փաշինյանի հանձնարարականով այն պետք է այսուհետ ծառայի Քննչական կոմիտեին:
Փաշինյանը հանձնարարել է Հայաստանի ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: