Արժե՞ արդյոք ուտել հում ճակնդեղից պատրաստված աղցաններ

Աշնանը, շատերը ճակնդեղից և գազարից վինեգրետ են պատրաստում, սակայն ավելի լավ է նախապատվությունը տալ թարմ բանջարեղենից պատրաստված ուտեստներին։
Դիետոլոգ Լեյլա Կադիրովան Gorodovoy պորտալի ընթերցողներին պատմել է, թե ինչ օգուտներ կբերի օրգանիզմին այս մթերքները: Ըստ մասնագետի՝ ջերմային մշակում չանցած բանջարեղենն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան շոգեխաշածը կամ խաշածը։
«Եթե չունեք մարսողական խնդիրներ՝ գաստրիտ, կոլիտ կամ խոլեցիստիտ, կարող եք աղցան պատրաստե: Այն թարմ գազարի, կաղամբի և ճակնդեղի խառնուրդ է։
Սննդային մանրաթելը, երբ աղիներում դրանք շատ են, կլանում են ավելորդ խոլեստերինը, գլյուկոզան, աղերը, ուժեղացնում են պերիստալտիկան և խթանում են հաստ աղիքի լավ միկրոֆլորայի աճը: Ուտեստը ուտելու այլ հակացուցումներ չկան»,- նշել է մասնագետը։