Գազն Ադրբեջանը չի թողի, որ տան, լույսն էլ է խնդիր․ հարցախույզ՝ Ստեփանակերտում

Գազամատակարարման վերականգնման հարցը անորոշ է, ոչ Արցախի իշխանություններն են կոնկրետ տեղեկատվություն տալիս, ոչ էլ Հայաստանի, վտանգ կա, որ կարող է չվերականգնվել։ Այս մասին MediaHub-ի հարցախույզի ընթացքում նշում էին Ստեփանակերտի բնակիչները։ «Ադրբեջանն է կտրել, չի թողնում վերականգնել, լույսն էլ է խնդիր, անընդհատ անջատվում է։ Չգիտենք՝ ինչ է լինելու»,-նշեց հարցախույզին մասնակցած քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում: