Ժամկետային զինվորական ծառայությունը մինչև 5 տարի, տրամադրվող պատվովճարը՝ 5 մլն դրամ. Պապիկյան

Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը մեծացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայութնունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով անցում պայմանագրային զինվորական ծառայության։ Այս դեպքում ծառայության ժամկետը կսահմանվի հինգ տարի։
«Ծրագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակելիս զինծառայողների համար կսահմանենք պատվովճար՝ 5 մլն դրամի չափով»,- ասաց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում