«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել

«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել

«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։