Բժիշկը զգուշացրել է լուրջ հիվանդության մասին վկայող ախտանիշի մասին

Թերապևտ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան զգուշացրել է, որ կնոջ դեմքին պզուկները կարող են վկայել լուրջ հիվանդության առկայության մասին: Նա խոսել է այն մասին, թե ինչ հիվանդության մասին կարող է վկայել այս անվնաս թվացող ախտանիշը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում։
Մալիշևան ասել է, որ դեմքի պզուկները պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի առաջին նշանն են։ Ըստ նրա՝ սա հիվանդություն է, որի դեպքում ձվարանները չեն արտադրում կանացի սեռական հորմոններ, ինչի արդյունքում օրգանիզմում սկսում են գերակշռել արական սեռական հորմոնները։ Որպես այս հիվանդության մեկ այլ ախտանիշ բժիշկն ամբողջ մարմնում մազերի ակտիվ աճն է նշել։
Հեռուստահաղորդավարուհին խորհուրդ է տվել կանանց, ովքեր շատ պզուկներ ունեն, դիմել գինեկոլոգի և պարզել՝ ունե՞ն պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ, թե՞ ոչ։
Մալիշևան հավելել է, որ այս հիվանդությունը հաջողությամբ բուժվում է։