Պարտավորվում ենք ապահովել բարեկարգ ճանապարհներ․ փոխքաղաքապետը անդրադարձել է փոսերի մասին հարցին

Պարտավորվում ենք ապահովել բարեկարգ ճանապարհներ․ փոխքաղաքապետը անդրադարձել է փոսերի մասին հարցին

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երևանցիներ, վերջին շրջանում նկատվում է աճող անհանգստություն Երևանում առկա փոսերի վերաբերյալ։

Դրան անդրադառնալով՝ ցանկանում ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է փոսերը վերացնելու աշխատանքներին տրամադրվող բյուջեն, և արտաքին խոչընդոտ հանդիսացող եղանակային պայմանների բարելավվելուն պես նախատեսվում են դրանք վերացնելուն ուղղված լայնածավալ աշխատանքներ։

Երևան քաղաքը պարտավորվում է՝ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում, ապահովել բարեկարգ և անխոչընդոտ ճանապարներ Երևանում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրել է փոխքաղաքապետը։