ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման համաձայնությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման համաձայնությունը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- ասված է Դյուժարիկի հայտարարության մեջ: