«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դե Յոնգին «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է «Բարսելոնայի» հետ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցով։ Կատալոնական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 85 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Դե Յոնգը ցանկանում է մնալ Չավիի գլխավորած թիմում, սակայն «Բարսելոնան» ֆինանսական խնդիրները լուծելու համար պատրաստ է գործարքին։
Tranfermarkt-ը Դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Դե Յոնգը մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։