Ի՞նչ քանակությամբ ուտել լոբին․ բժիշկը խորհուրդներ է տվել

Ի՞նչ քանակությամբ ուտել լոբին․ բժիշկը խորհուրդներ է տվել

Լոբով կերակրատեսակների կանոնավոր օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը: Ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

«Երեկոյան Մոսկվա»-ի հետ զրույցում նա հորդորել է զգուշությամբ օգտագործել այն։

Նրա խոսքով՝ ծերացման գործընթացը կանխում են լոբիում առկա ֆլավոնոիդները, ցինկը, մագնեզիումը, սելենը, B խմբի վիտամինները։ 

Գինզբուրգը նշել է, որ լոբիները շատ սննդարար են, պատկանում են հատիկաընդեղենի ընտանիքին և պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և սննդային մանրաթելեր:

Սննդաբանն ասել է, որ լոբի խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել սննդային անհանդուրժողականություն ունեցող մարդկանց, օրինակ՝ նրանց, ովքեր ստամոքս-աղիքային անհանգստություն են զգում դրա պատճառով՝ գազեր կամ փքվածություն: «Եթե դուք ունեք պեպտիկ խոց ու երիկամների ծանր անբավարարություն, խորհուրդ չի տրվում նաև հաճախակի լոբի ուտել», - զգուշացրել է Գինզբուրգը:

Նա նաեւ խորհուրդ չի տալիս կանաչ լոբի ուտել հում վիճակում, քանի որ դա կբարդացնի հանքանյութերի եւ միկրոէլեմենտների կլանման գործընթացը։

Միխայիլ Գինզբուրգը հավելել է, որ օրգանիզմը կարելի է ընտելացնել լոբիին՝ պարբերաբար, բայց քիչ քանակությամբ ուտելով։