ԵՄ մշտական ներկայացուցիչները կրկին չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները կիրակի օրը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ, որի հիմնական պատճառը Հունգարիայի անհամաձայնությունն է, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Կիրակի օրը ԵՄ 27 մշտական ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության ձեռք բերելու, սպասվում է, որ բանակցությունները կվերսկսվեն մոտ օրերս»,- գրում է գործակալությունը, հայտնում է Ինտերֆաքսը։
«Հունգարիան շարունակում է արգելափակել ռուսական նավթի ներկրումն արգելելու Եվրամիության առաջարկը»,- ասել են բանակցություններին ծանոթ Bloomberg-ի աղբյուրները։