Տեսչականը չի հասցրել «Դոմուս»-ում ստուգումներ իրականացնել

Այսօր 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհն այնքան մեծ թափով է տարածվել, որ մինչ այս պահը չի ստացվում մարել։
Ո՞րն է հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ։ Կար վարկած, որ պայթյուն է եղել, սակայն քիչ առաջ այս վարկածը հերքվեց պաշտոնապես։
Ե՞րբ է վերջին անգամ համապատասխան մարմինն այստեղ ստուգում իրականացնել, արդյո՞ք խնդիրներ արձանագրվել էին հիպերմարկետում. MediaHub-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանին։
Պարզվեց․ «Տեսչական մարմինը կոնկրետ այդ հասցեում դեռևս վերահսկողական գործառույթներ չի իրականացրել»,- մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին հաստատվել է տեսչական մարմնի 2024 թվականի տարեկան ստուգումների ծրագիրը, և այս տարվա չորրորդ եռամսյակում էր նախատեսված ստուգումներ իրականացնել «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի ցանցում են գտնում նաև «Դոմուս» կահույքի սրահի տարբեր ցանցեր մայրաքաղաքում։
Նարե Գնունի