Ոչխար չեմ ես, կենդանի չեմ ես․ այնպես ղեկավարեք, որ Աստծուն փառք տանք․ Անդրանիկ սարկավագ
Ցավում եմ և ողբ եմ ապրում։ Նախ, պետք է բոլորս հարց տանք մեկս մյուսին՝ ինչո՞ւ ենք հավաքվել այստեղ: Հավաքվել ենք մի պարզ ճշմարտության համար, որ անօրինություն է գործում մեր Հայաստան աշխարհում և դրա մասին թող մտածեն մեր իշխանավորները։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ խոսելով զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին։
«Ում Հուդայի նման 30 արծաթ են տալիս, մարդիկ լռում նստում են իրենց տները։ Իրենք որոշել են առաջնորդ լինել, մենք համաձայնել ենք, հո կրակը չենք ընկել, ասե՞լ ենք՝ առաջնորդ դառնաս, լցնես մեզ փոսը, հետո ասես՝ հողը թեթև լինի, գնաս բարով։ Ի վերջո, ոչխար չեմ ես, կենդանի չեմ ես, առաջնորդ ես, այնպես առաջնորդի, որ ժողովուրդը չանհանգստանա, չգա հասնի էստեղ, ես էլ Աստծուն փառք տամ, ասեմ՝ փառքդ շատ, Աստված, էս ինչ ղեկավարներ ունենք, ամեն մեկն իր ձևով խաղաղ ապրում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում