Էստեղ կանգնում, փշալարերից այն կողմ իրենց գյուղին են նայում մարդիկ․ Թաղավարդը պահող զինվոր

Էստեղ կանգնում, փշալարերից այն կողմ իրենց գյուղին են նայում մարդիկ․ Թաղավարդը պահող զինվոր

MediaHub.am-ը Արցախի Թաղավարդ համայնքում է։ Պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է թշնամու հսկողության տակ։ Վերջին օրերին գյուղի ուղղությամբ թշնամին կրակում է։ Թշնամին սադրում է, բարձրախոսով հորդորում, որ բնակիչները լքեն համայնքը։ Համայնքի բնակիչներից մեկը նշեց, որ իր հարազատների գերազմանատները մնացել են Ադրբեջանի հսկողության տակ։

MediaHub.am-ի հետ զրույցում Թաղավարդը պահող թաղավարդցին ասաց, որ գիշերները թշնամին կրակում է, որին պատասխան տալուց հետո՝ կրակ են արձակում խաղաղ բնակչության վրա։ «Մարդիկ կան, որ հնարավորություն ունեն գնալու, բայց մնում են իրենց գյուղում։ Շատ մարդիկ կան, որ գալիս են, էստեղ կանգնում իրենց գյուղին նայում։ Մի կողմից ուրախ եմ, որ չեմ կարող իմ գյուղին նայել, էդ ցավը զգալ»,-նշեց զինվորը։

Մանրամասները՝ տեսանյութում