Ինչո՞ւ են մագնիսական փոթորիկները ազդում ինքնազգացողության վրա. որ մարդկանց վրա է այն ազդում ամենից շատ

Ինչո՞ւ են մագնիսական փոթորիկները ազդում ինքնազգացողության վրա. որ մարդկանց վրա է այն ազդում ամենից շատ

Սրտաբանն ասել է, որ մագնիսական փոթորիկները ազդում են որոշ մարդկանց ինքնազգացողության վրա, քանի որ մարդու օրգանիզմը մեծ քանակությամբ էլեկտրոլիտներ է պարունակում։

«Մենք բոլորս ստեղծված ենք էլեկտրոլիտներից։ Մեր բոլոր հեղուկները էլեկտրոլիտներ են: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր և մետաղներ։ Սրանք նյութեր են, որոնք արձագանքում են էլեկտրական հոսանքին (ստեղծելով մագնիսական դաշտ): Եվ դա միշտ չէ, որ լինում է դեպի լավը»,- բացատրում է բժիշկը։

Միևնույն ժամանակ, շատ քիչ մարդիկ կան, որոնց վրա իսկապես ազդում են գեոմագնիսական փոփոխությունները: