Սյունիքում ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ կա

Սյունիքում ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ կա

Օգոստոսի 10-ին, ժամը 16։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան-Շամբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մետր գլորվել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  Լ. Մ․-ն տեղի ուժերով Սիսիանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: