Ավտոմեքենան բախվել է գազալցակայանին, եղել է գազի արտահոսք

Ավտոմեքենան բախվել է գազալցակայանին, եղել է գազի արտահոսք

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանին, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել լիցքավորման կայանից վառելիքի արտահոսքը։