Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ․ ԱՀ ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել․

Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։

Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։