Ավստրիան կասեցնում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը

Ավստրիան կասեցնում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը

Ավստրիայի կառավարությունը որոշել է կասեցնել պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակում Եվրոպական հարցերի և սահմանադրության նախարար Կարոլին Էդշտադլերը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, կառավարությանն առընթեր հատուկ փորձագիտական հանձնաժողովը խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներից՝ առողջապահական համակարգում կայուն իրավիճակի պատճառով։

«Առողջապահության նախարարի հետ խորհրդակցություններից հետո մենք հանգել ենք այն որոշմանը, որ պետք է կասեցնել պարտադիր պատվաստումը»,- ասել է Էդստադլերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։