Սրանք թքել են մեր հասարակության վրա․ Լիլիթ Գալստյան
Գործը շինծու է, սա շատ հստակ է և այսօր ևս մեկ անգամ բախվեցինք այն իրականության հետ, որ Հայաստանում վաղուց որևէ պետական ինստիտուտ չի գործում, կրկին բախվեցինք այն իրականությանը, որ դատաիրավական համակարգը պարզապես գործիք է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որ ծառայում է ռեժիմին։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու մասին։
«Այսօր մեկ անգամ ևս հստակորեն բացահայտվեց, որ ՀՀ-ում ջնջվել են բոլոր բարոյական սահմանները և վստահ եմ, որ մեր հասարակությունը շատ լավ հիշում է, թե ինչպես ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան զոհը դարձան երկու անձ՝ Սոնան և իր դեռ լույս աշխարհ չեկած զավակը, և այն անձը, ում արարքը քրեորեն պատժելի է ազատության մեջ է, իսկ այսօր կալանավորվեց հերոսածին մայրը. սա ապտակ է մեր հասարակությանը, սա ապտակ է մեր արժեքներին, սա ապտակ է մեր ինքնութենական արժեքներին»,-ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ արդեն անհանդուրժելի է այս իշխանության գործելաոճը, քանի որ պետականության հիմքերն են խարխլվում։
«Սրանք թքել են մեր հասարակության վրա»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում