Հայաստանը սեփական հարկի տակ պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։
Հյուսիսային Մակեդոնիան «Հանրապետական» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Չանչարեւիչի դարպասը։
72'-ին խաղի հաշիվը բացեց հարձակվող Բոյան Միովսկին։ Իսկ 85-րդ րոպեին կիսապաշտպան Իսնիկ Ալիմին ավելի ամրապնդեց Մակեդոնիայի հաղթանակը։
Հայաստանը 4 միավորով 2-րդն է խմբային աղյուսակում։