Խոշոր հրդեհ՝ Տավուշում. Դիլիջանում վագոն-տնակում առաջացած կրակը այն վերածել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ՝ Տավուշում. Դիլիջանում վագոն-տնակում առաջացած կրակը այն վերածել է մոխրակույտի

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում վագոն-տնակ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շամախյան փողոցի թիվ 158 հասցեում՝ Արմեն Ամոյանին պատկանող վագոն տնակում. այն ամբողջությամբ այրվել է, ինչպես նաև վնասվել է վագոն-տնակի մոտ կայանված UAZ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Արմեն Մելիքյանին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: