Թշնամին ուզում է տիրանալ Ասկերանի շրջանի «Քարագլուխ» բարձունքին

Թշնամին ուզում է տիրանալ Ասկերանի շրջանի «Քարագլուխ» բարձունքին

 Թշնամին ուզում է տիրանալ «Քարագլուխ» բարձունքին` մեր դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնելու նպատակով։ Այս մասին MediaHub-ի թղթակցին պատմել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչները։

«Հենց դա է պատճառը, որ Խրամորթի և Խնապատի ուղղությամբ են կրակում, եթե հաջողվի գերիշխող բարձունքին տիրանալ, ոչ միայն գյողերը կընկնեն, այլ հետագայում՝ ամբողջ Ասկերանը»։

Գյուղացիները նշում էին, որ գյուղերից կրակոցների ժամանակ տարհանում են կանանց և երեխաներին, իրենք մնում են, որ թշնամին դատարկված գյուղ չտեսնի։

«Մեր շեները չենք թողնի, հերթով բոլոր գյուղերին կտիրանան, թող մեզ զենք բաժանեն»,- ասաց գյուղացիներից մեկը։

Անի Գևորգյան