Օգտակար է ոչ բոլորի համար. հայտնի է դարձել, թե ով չպետք է բրոկկոլի ուտի

Օգտակար է ոչ բոլորի համար. հայտնի է դարձել, թե ով չպետք է բրոկկոլի ուտի

Բրոկկոլին համարվում է ամենաառողջ մթերքներից մեկը։ Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ և օրգանիզմի համար կարևոր այլ սննդանյութեր։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ կարող են բրոկկոլի ներառել իրենց սննդակարգում, զգուշացրել է դիետոլոգ Պարուլ Դյուբը։ Մասնագետի խոսքով՝ հետազոտողների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ խաչածաղկավոր բանջարեղենը՝ բրոկոլին, ծաղկակաղամբն ու սպանախը, կարող են խանգարել վահանաձև գեղձի կողմից յոդի օգտագործմանը։ Այդ իսկ պատճառով հիպոթիրեոզով և վահանաձև գեղձի այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար ավելի լավ է նվազագույնի հասցնել նման արտադրանքի օգտագործումը։

Բացի այդ, խաչածաղկավոր բանջարեղենը պարունակում է գոիտրոգեններ: Այս նյութերը վահանաձև գեղձի խպիպ են առաջացնում, քանի որ խանգարում են հորմոնների սինթեզին, բացատրել է Պարուլ Դյուբեն։

Փորձագետի խոսքերը՝ Healthifyme պորտալին հղումով, մեջբերում է Gazeta.ru-ն։ Միաժամանակ, սննդաբանը նշել է, որ ջերմային մշակումից հետո բրոկկոլիի և այլ խաչածաղկավոր բանջարեղենի մեջ այդ նյութերի ակտիվությունը նվազում է, սակայն վահանաձև գեղձի հիվանդություններով տառապողները ավելի լավ են չչարաշահեն դրանք։ Գոյտրոգենները հայտնաբերված են նաև սոյայի արտադրանքներում, ներառյալ տոֆուն և սոյայի սոուսը: Կոֆեինը կարող է նաև վատթարացնել վահանաձև գեղձի հիվանդության ախտանիշները: