Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձն ազատ է արձակվել․ փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձն ազատ է արձակվել․ փաստաբան

Փաստաբան Արթուր Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ պետական դավաճանության մեջ մեղադրվող, շուրջ 1 տարի կալանավորված պաշտպանյալս դատարանի դահլիճից ազատ արձակվեց»։

Նա հավելել է, որ հասկանալի պատճառներով այս պահին այլ մանրամասներ չի տրամադրի։