Կա 1 զոհ և 21 վիրավոր. նոր մանրամասներ

Կա 1 զոհ և 21 վիրավոր. նոր մանրամասներ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

MediaHub-ին հայտնի է դարձել, որ երեխաներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է գետը՝ մոտ 5 մ, կան տուժածներ, իրականացվում են տուժածների դուրս բերման աշխատանքներ։

Մեր տեղեկություններով՝ այս պահին հայտնի է մեկ զոհի և 21 վիրավորի մասին: Մահացածը ուսուցիչ է:

Նշենք, որ նախնական տվյալներով ավտոբուսում եղել է մոտ 25 ուղևոր՝ այդ թվում 11 ուսուցիչ ու դպրոցի աշխատակից և 14 երեխա։

Դեպքի վայր է մոտենում հատուկ տեխնիկա՝ ավտոբուսը գետից դուրս բերելու համար։