Երեխաներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է գետը. կան տուժածներ

Երեխաներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է գետը. կան տուժածներ

Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

MediaHub-ին հայտնի է դարձել, որ երեխաներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է գետը՝ մոտ 5 մ, կան տուժածներ, իրականացվում են տուժածների դուրս բերման աշխատանքներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։