Արտասովոր դեպք․ տղամարդը գերի է ընկել, իսկ հետո՝ հայտնաբերվել այլ երկրում

Արտասովոր դեպք․ տղամարդը գերի է ընկել, իսկ հետո՝ հայտնաբերվել այլ երկրում

Բրազիլացին անհետացել է Շվեյցարիայի հյուրանոցից, անհետանալուց 13 օր հետո գերի է ընկել և հայտնաբերվել մեկ այլ երկրում։ Գրել է Daily Mail-ը։

44-ամյա Մարշիո Ռոդրիգեշը գործուղման է մեկնել Ցյուրիխ՝ բիզնեսը քննարկելու գործընկերների հետ, որոնց հետ առևտուր է արել։ Նա կնոջ հետ կապի մեջ է եղել ամբողջ ճանապարհին՝ մինչև հյուրանոց հասնելը։ Այնտեղից տղամարդը կնոջն արտասովոր հաղորդագրություններ է ուղարկել ու ասել, որ իրեն չեն տալու իր անձնագիրը։ Դրանից հետո Ռոդրիգեսը դադարել է կապի դուրս գալ։

Նրան հայտնաբերել են միայն 13 օր անց իսպանական իրավապահ մարմինները։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն օտարերկրացին պնդում է, որ իրեն բռնի ուժով են պահել։ Ինտերպոլը թաքցնում է տղամարդուն՝ նրան առևանգողներից պաշտպանելու համար։