Նոյեմբերին սպասում են ևս 5 ուժեղ մագնիսական փոթորիկներ. ժամկետները հայտնի են

Նոյեմբերին սպասում են ևս 5 ուժեղ մագնիսական փոթորիկներ. ժամկետները հայտնի են

Ուժեղ մագնիսական փոթորիկը, որը նոյեմբերի 5-ին Ռուսաստանի երկնքում վառ կարմիր շող է առաջացրել, պարզվում է, այս ամիս վերջինը չէ։ Էլի կլինի։ Եվ նույնիսկ ավելի ուժեղ: Ըստ Life-ի՝ նոյեմբերին Երկրին կհարվածի ամենաուժեղ ու վտանգավոր գեոմագնիսական փոթորիկը։ Իսկ թե երբ է լինելու` ժամկետներն արդեն հայտնի են։

Հաղորդվում է, որ հաջորդ ուժեղ մագնիսական փոթորիկը սպասվում է նոյեմբերի 9-ին (4 բալ), այնուհետև՝ նոյեմբերի 22-ին (4 բալ), նոյեմբերի 23-ին (3 բալ), նոյեմբերի 24-ին և 25-ին (4 բալ)։ Բայց դուք պետք է առավել զգույշ լինեք նոյեմբերի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, երբ Երկրի մագնիսական դաշտի խանգարումները կհասնեն ամենաբարձր 5 բալանոց նիշին (G5):