ԲԴԽ նախագահ Անդրեասյանը դե՞մ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին․ Բաբայան

ԲԴԽ նախագահ Անդրեասյանը դե՞մ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին․ Բաբայան

Ինձ հետաքրքրում է, թե արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դեմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը։  

«Հիշելով Կարեն Անդրեասյանի աննահանջ պայքարը դատական համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ կասկած չունեմ, որ նա Մնացական Մարտիրոսյանի այդ պաշտոնում նշանակմանը ոչ միայն դեմ է եղել, այլ՝ դեռ հասնելու է նրան, որ նախկինի հետ ասոցացվող և նախկին իշխանության հանձնարարությունները կատարելու մեջ մեղադրվող դատավորները հեռացվեն դատական իշխանությունից:

Հակառակը պարզապես չեմ պատկերացնում: Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել»: