«Արցախը չհանձնողերի» գործով Մանվել Պետրոսյանը կալանքից ազատվեց․ Արսեն Բաբայան

«Արցախը չհանձնողերի» գործով իմ և Ռուդիկ Դոլունցի պաշտպանյալ Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ կալանքից ազատվեց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Մանվելը կալանքում գտնվող մեր վերջին պաշտպանյալն էր»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք՝ արմատներով Արցախից, 19-ամյա Մանվել Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել «Զանգվածային անկարգություններին մասնակցելու» հոդվածով՝ Երևանում, մասնավորապես կառավարության մոտ, տեղի ունեցած ցույցերին մասնակցելու առնչությամբ։