Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է բարելավել սրտի առողջությունը միջին տարիքում

 Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է բարելավել սրտի առողջությունը միջին տարիքում

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անկանոն քունը կապված է միջին տարիքի մարդկանց սրտանոթային առողջության վատթարացման հետ։ Health.com-ը գրում  է, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է հակազդել դրան։

Գիտնականները պարզել են, որ վատ քունը կարող է հանգեցնել արյան շաքարի, ճարպի մեծացմանը,  ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդության զարգացմանը:

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քնելու հետ կապված դժվարություններ ունենալը, գիշերը արթնանալը կամ օրական վեց ժամից պակաս քնելը կարող է գրեթե եռապատկել սրտի հիվանդությունների վտանգը։
Գիտնականները ենթադրում են, որ նստակյաց կենսակերպն ու անառողջ սննդակարգը կարող են նպաստել վատ քնին: Նրանք չեն բացառում, որ քնի պակասը կարող է խաթարել սրտի և արյան անոթների աշխատանքը, ինչի համար պատասխանատու է նյարդային համակարգը։