Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը,  իրականությանը չի համապատասխանում:  Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական  փորձն է։ Այս մասին հայտնում են  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։