Ուռուցքաբանը կոչ է արել ճաշացանկից հանել քաղցկեղ առաջացնող 3 մթերք

Ուռուցքաբանը կոչ է արել ճաշացանկից հանել քաղցկեղ առաջացնող 3 մթերք

ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել է ամանորյա մենյուի երեք կատեգորիայի ապրանքների մասին, որոնք հրահրում են ստամոքսի և աղիների քաղցկեղ:

Բժիշկը հորդորեl է սննդակարգից հեռացնել կամ գոնե նվազեցնել ապխտած, կծու և յուղոտ մթերքների քանակը։

Նրա խոսքով՝ հենց այս երեք կատեգորիայի մթերքներն են զգալիորեն մեծացնում աղիների եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը։

Փոխարենը Կապրինը խորհուրդ է տվել ավելի շատ բանջարեղեն, մրգեր ուտել և, առհասարակ, փորձել հավասարակշռված սնունդ ընդունել, որպեսզի օրգանիզմը ժամանակին ստանա իրեն անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը։