Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում 6-րդն է

Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում 6-րդն է

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Հակոբյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` բաժանեց 3-9-րդ տեղը` լրացուցիչ միավորներով գրավելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Առաքելյանը 31-րդն է, իսկ Աննա Սարգսյանը՝ 36-րդը: 

«Saint Louis Masters» միջազգային մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ շախմատի հավաքականի անդամ Ֆաբիանու Կարուանան: