Ֆրանսիան կմոբիլիզացնի և Ուկրաինա կուղարկի 9,5 հազար զինվոր և ռազմական տեխնիկա

Ֆրանսիան կմոբիլիզացնի և Ուկրաինա կուղարկի 9,5 հազար զինվոր և ռազմական տեխնիկա

Ֆրանսիական Le Parisien-ը շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հաղորդել էր, որ  Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային հատկացվող օգնությունը և ավելի շատ զինտեխնիկա մատակարարել Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այդ մասին  հայտնել էր Ելիսեյան պալատը՝ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել  է Ուկրաինայի իշխանություններին ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարման որոշման մասին։

Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին մոբիլիզացվելու է ավելի քան 9,5 հազար ֆրանսիացի զինվոր։«Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում», – AFP-ին հայտնել են շտաբում: